Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռուսները նահանջում են յուրովի

Ռուսները նահանջում են յուրովի
25.10.2013 | 13:21

Ռուսաստանը չի խանգարի ՈՒկրաինային ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն դրանից հետո Ուկրաինան չի կարող մտնել Մաքսային միություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ԵվրԱզԵս-ի գագաթնաժողովի ավարտին: «Մենք ընդհանրապես ոչ դեմ ենք, ոչ կողմ ՈՒկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացմանը, դա մեր գործը չէ»,-ասել է Պուտինը: Վերջինս կասկած է հայտնել, թե ուկրաինական տնտեսությունը կկարողանա՞, արդյոք, առանց խնդիրների գլուխ հանել եվրոպական տնտեսական շուկայից: Պուտինի խոսքով` եվրոպական տեխնիկական պահանջներին ինտեգրվելու համար անհրաժեշտ է մոդեռնիզացնել տնտեսությունը, որը մեծ ներդրումներ է պահանջում: Պուտինը ասել է, թե համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը չի փակի իր շուկան ուկրաինական ապրանքների համար, բայց ՈՒկրաինան արդեն առևտրի արտոնյալ ռեժիմի հույս ունենալ չի կարող: Փաստորեն, Ռուսաստանը, կարելի է ասել, վերջին փորձերն է անում Ուկրաինային հետ պահել ԵՄ-ի հետ ասոցացումից: Այս անգամ` քաղաքակիրթ ձևով, առանց տնտեսական արգելքների: Հիշեցնենք, որ այս օրերին ռուս մասնագետները ստուգումներ են անցկացնում ուկրաինական «Roshen» խոշոր ապրաքանիշի ձեռնարկություններում: Մոտ մեկ շաբաթից նրանք պետք է հաշվետվություն ներկայացնեն «Roshen»-ի արտադրանքի վերաբերյալ, համաձայն որի կորոշվի ուկրաինական քաղցրավենիքի հնարավոր վերադարձի հարցը ռուսական շուկա: Պուտինի այս քաղաքակիրթ պահվածը կարող է պարզապես նախազգուշացում լինել ՈՒկրաինայի վրա նոր և այս փուլում` վերջին տնտեսական հարձակման համար:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ